Գարիկ Մարտիրոսյանը՝ հայկական սեղանների առատության մասին (ֆոտո)

19:20   7 օգոստոսի, 2018

Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը պարբերաբար ուրախացնում են օգտատերերին զվարճալի, հումարային երանգներով հրապարակաումներով: Դրանք շատ քչերին կարող են անտարբեր թողնել:

Այս անգամ Գարիկն անդրադարձել է Հայաստանում սննդի հանդեպ վերաբերմունքին, ուտելու մշակույթին:

Իհարկե, նա իրեն հատուկ հումորային կերպով է արծարծել թեման, սակայն, հավանաբար, հումորիստը այս կերպ կհասցնի իր միտքը մարդկանց:



Գարիկն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կին, ով նստած է մեղմ ասած առատ սեղանի շուրջ:

«Վերջապես Երեւանում գտնվել է «Դեղձերով աղջնակը» կտավի ամբողջական տարբերակը», - մեկնաբանել է շոումենը: Օգտատերերից մեկը մեկնաբանությունների համար նախատեսված դաշտում ավելացրել է, որ սեղանին ինչ-որ բան ակնհայտորեն պակասում է:

Հիշեցնենք, որ Գարիկի կինը՝
Ժաննա Լեւինան, ով չի զւջում ամուսնուն սուր հումորի զգացողությամբ,  Instargram-ում լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «Կապիտանի աղջիկը» Ա. Ս. Պուշկին: «Կապիտանի աղջիկը» Գ.Յ. Մարտիրոսյան»:






© NEWS.am STYLE