Քլոե Քարդաշյանի նոր հրապուրիչ սելֆին (ֆոտո)

19:47   7 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն, թերեւս, շատ երկրպագուների ուրախացրեց՝ ներկայանալով կարճ սանրվածքով: Հայտնի է, որ Քլոեն հենց այդ սանրվածքով է իր տեսքն ամենից շատ հավանում:

Ծննդաբերությունից հետո «վաստակած» ավելորդ կիլոգարմենրը թույլ չէին տալիս հայազգի հեռուստաաստղին կտրուկ փոխել իմիջը:

Երկար ու տքնաջան մարզումներից հետո վերջապես Քլոեին հաջողվել է ազատվել դրանցից ու վերադառնալ իր համար իդեալական քաշին:

Իր նիհարած դեմքը, գեղեցիկ դիմահարդարումն ու իրեն անչափ սազող սանրվածքը հայուհին ցուցադրել է  Instagram-ի իր էջում նոր սելֆի հրապարակելով:



Ի դեպ, վերջերս նա ավելի էր մոտեցել իր հայկական արմատներին. դստերը՝ Թրուին, նա հայերեն լեզվով «կյանքս» էր կոչել: Քլոեն լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում՝ հենց այդպես էլ այն մեկնաբանելով:



Շիկահերը նաեւ նշել էր արտահայտության անգլերեն թարգմանությունը՝ «my life»:

Մենք սովոր ենք առօրյայում շատ սիրելի մարդկանց երբեմն «կյանքս» բառով կոչել, սակայն, պետք է խոստովանել, որ չէինք պատկերացնում, որ նույնը կարող է անել հեռուստաաստղը:




Իսկ դուք Քլոեին ավելի շատ երկար վարսերով եք հավանում, թե՞ կարճ:



© NEWS.am STYLE