Եվգենի Պետրոսյանի ու կնոջ անշարժ գույքը կալանքի տակ է դրվել

21:25   7 օգոստոսի, 2018

72-ամյա հումորիստ Եվգենի Պետրոսյանը բաժանվում է չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից երիտասարդ ու նոր սիրո պատճառով: Բաժանման գործընթացը հնարավոր չէ պատկերացնել առանց դատական քաշքշուքի ու նյարդային վիճակի:

Խամովնիչյան դատարանը վճռել է կալանքի տակ վերցնել հայտնի երգիծաբանի ու կնոջ անշարժ գույքը: Այդ մասին հայտնում է RNS–ն: Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը պարզաբանել է, որ դա միանգամայն նորմալ գործընթաց է եւ ուղղված է ունեցվածքի պահպանությանը, որպեսզի ամուսիններից ոչ ոք չփորձի վաճառքի հանել այն:

Նրա խոսքերով՝ դեռ պարզ չէ, թե որքան է ունեցվածքի ընդհանուր արժեքը, քանի որ այն դեռ չեն գնահատել:



Ավելի վաղ երգիծաբանի կինը պահանջել էր համատեղ ստեղծագործական գործունեության հեղինակային իրավունքները: Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն չէին ներկայացել դատական նիստին: Նրանց հետաքրքրությունները ներկայացրել էին փաստաբաններ Սերգեյ Ժորինն ու Օլգա Զաբրալովան:

Ելենա Ստեպանենկոն ապահարզան էր տվել եւ պահանջել՝ համատեղ ունեցվածքի 80%-ը, որն էլ, որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն. գնահատվում է կես միլիարդ ռուբլի:




                                                                                                                    Աղբյուրը՝ RNS
                                                                                        Լուսանկարները՝ e.petrosyan.ru



© NEWS.am STYLE