Շպռոտը՝ նոր գայթակղիչ տեսանյութում

22:15   7 օգոստոսի, 2018

Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների ու տեսանյութերի շարքը օրեցօր համալրում է նորերով: 

Այս անգամ սկանդալային երգչուհին ներկայացրել է «Հետդ կգամ» երգի իր տարբերակը: Հատուկ հավելվածի օգնությամբ ստեղծված տեսանյութում Շպռոտը բավականին գայթակղիչ տեսք ունի:



Հոլովակը որեւէ կերպ չի մակագրվել երգչուհու կողմից:

Ավելի վաղ Շպռոտը կրկին պարծեցել էր իր գեղեցիկ մարմնով: Իր միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ,  նա հետեւորդներին էր ներկայացրել տեսանյութ, որում ցուցադրել էր փարթամ կուրծքը:



© NEWS.am STYLE