Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր մեծացած անուշիկ երեխաներին

22:45   7 օգոստոսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միանգամից մի քանի դեր է հասցնում կատարել: 37-ամյա գեղեցկուհին հաջողակ բիզնես-լեդի է, սիրող կին, հոգատար ու բազմազավակ մայր:

Հեռուստաաստղը վերջերս իր սեքսուալ լուսանկարների համալրվող շարքին զուգահեռ ներկայացնում է նաեւ ընտանեկան ջերմ լուսանկարներ, որոնց նայելն իսկապես ժպիտ է առաջացնում:



Քիմն այս անգամ ցույց է տվել երեխաներից կրտսերին՝ Չիկագոյին, որը լուսանկարում արդեն բավականին մեծացած տեսք ունի: Թերեւս, Քիմը չի հասցնի անգամ աչը թարթել, երբ դուստրերը՝ Նորթն ու Չին, կզավթեն իր «գահը»: Չիկագոյի հետ լուսանկարում պատկերված է նաեւ Քիմի ու Քանյեի որդին՝ Սեյնթը:

Աստղը նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով. «Այս երկուսը պարզապես իրարից անբաժան են»: Քիմի հայ  դիմահարդար Հրուշը մեկնաբանությունների դաշտում գրել է. «Ես հիմա կմեռնեմ: Նրանք ուղղակի հրեշտակներ են»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քիմն ու նրա ամուսինը՝ Քանյեն պատվիրել են հսկայական լողավազան՝ 20 մետր երկարությամբ: Շքեղության սիրահարները ձեռք էին բերել այն 50 հազար դոլարով դեռ հունիսին, սակայն մինչեւ հիմա չէին տեղադրում:





                                                                                Լուսանկարները՝ Getty-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE