Սկանդալային Բրիթնի Սփիրսի նոր համարձակ հանդերձանքը

23:15   7 օգոստոսի, 2018

Գերմանիայի մայրքաղաք Բեռլինում ունեցած ելույթի ընթացքում Բրիթնին որոշել է հանդիսատեսին զարմացնել ոչ միայն իր ձայնով, այլեւ բավականին համարձակ հանդերձանքով:

36-ամյա սկանդալային շիկահերին hաջողվել է իր վրա «գամել» 17.000-ի հասնող երկրպագուների հայացքները:



Երկու երեխաների մայրիկը նույնիսկ բեմի վրա ձող է օգտագործել՝ իր պլաստիկ շարժումներն ավելի տպավորիչ դարձնելու համար:



Բրիթնին ընգծել է կազմվածքի բոլոր առավելությունները սեւ հանդերձանքով, որին քիչ բան է հաջողվել թաքցնել: Երգչուհին իր կերպարն ամբողջացրել է սեւ երկարաճիտ կոշիկներով:



Երգչուհու վարսերը վեր հավաքված են եղել, իսկ աքսեսուարներից աչքի է ընկել չոկերը, որը, ինչպես գիտենք, այս ամառվա անտիթրենդն է:



Երեւում է՝ Բրիթնիին այդքան էլ չեն հատաքրքրում նորաձեւության «քմահաճույքները»: Փոխարենը՝ նա գիտի, թե ինչպես գրավի մարդկանց ուշադրությունը:



                                                                                                            Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                                     Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE