Քորթնի Քարդաշյանի սիրեկանին «բռնացրել են» ուրիշ կնոջ հետ

23:45   7 օգոստոսի, 2018

Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, վերջերս բավականին երջանիկ տեսք ուներ, երբ վայելում էր ամառային ռոմանտիկ հանգիստը 25-ամյա մոդել Յունես Բենջիմի հետ:

Երեւում է՝ զույգի զգացմունքներն ու հետաքրքրությունը միմյանց հանդեպ երկար չտեւեցին: TMZ-ի փոխանցմամբ, Քորթնիի սիրելին դավաճանում է իրեն մեկ այլ կրքոտ սեւահերի՝ 28-ամյա Ջորդան Օզունայի հետ:


Ժամանակին նա հանդիպել է երգիչ Ջասթին Բիբերի ու ռեփեր Թայգայի հետ, ով այժմ հարաբերությունների մեջ է Քորթնիի կրտսեր քրոջ՝ Քայլիի հետ, ով նաեւ նրա դստեր մայրն է:



Մի խոսքով, ահա այսպիսի խճճված ռոմանտիկ թելեր են կապում սիրային եռանկյան հերոսներին:



Պարբերականի աղբյուների պնդմամբ, Քորթնին է վերջ դրել իր ու Բենջիմի հարաբերություններին, սակայն երիտասարդի երջանիկ ժպիտից չես ասի, թե նա մտահոգ է:

Ի դեպ, եւ՛ Քորթնին, եւ՛ Բենջիմը այլեւս չեն հետեւում իրար Instagram-ում:



                                                      Լուսանկարները՝ Backgrid-ի, Instagram-ի, Just Jared-ի



© NEWS.am STYLE