Անջելինա Ջոլին բողոքել է ալիմենտի չնչին չափից

00:20   8 օգոստոսի, 2018

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի զույգը ժամանակին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից էր: Երկրպագուները բավականին դժվարությամբ համակերպվեցին նրանց բաժանմանը, սակայն, ինչպես երեւում է, այդ գործընթացը այդպես էլ չի հասնում իր ավարտին:

Ձգձգվող դատական քաշքշուքի ընթացքում Ջոլին ու Բրեդը շարունակում են պայքարել: Այս անգամ դերասանուհին բողոքել է, որ իրենց ապահարզանի ամբողջ երկու տարվա ընթացքում նախկին ամուսինը բավարար միջոցներ չի տրամադրել երեխաների ապրուստավճարի համար:



TMZ-ի փոխանցմամբ, Ջոլիի նոր փաստաբանը նշել է, որ նախապես ոչ պաշտոնական պայմանավորվածություն է եղել, որը սակայն, Բրեդը դրժել է:

Ի դեպ, վերջերս Անջելինա Ջոլիի արդեն նախկին փաստաբանը որոշում էր կայացրել հրաժարվել դերասանուհու պաշտպանությունից:

Ջոլիի նպատակը վեց երեխաների խնամակալությունն ամբողջովին իր վրա վերցնելն էր, մինչդեռ դատարանը վճռել էր, որ հայրը եւս պետք է մասնակցություն ունենա երեխաների դաստիարակությանը: 






                                                                                            Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE