Քորթնի Քարդաշյանը բոյֆրենդից բաժանվել է անհավատարմության պատճառով, Քիմն արձագանքել է միկրոբլոգում

11:05   8 օգոստոսի, 2018

Երեկ հայտնի դարձավ, որ Քորթնի Քարդաշյանի բոյֆրենդ Յունես Բենջիմային «բռնացրել» են դավաճանության մեջ: Տղամարդ մոդելին նկատել են մոդել Ջորդան Օզունի ընկերակցությամբ: Պապարացիները զույգին «բռնացրել» են Մեքսիկայում արձակուրդն անցկացնելիս:

Քորթնիի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց, ինչպես հայտնում է TMZ-ն՝ նա անմիջապես հայտարարեց, որ 25-ամյա Յունեսի հետ հարաբերությունները խզում է, որի հետ սիրավեպ էր ծավալել մի ամբողջ 2 տարի: Յունեսն իր հերթին համացանցի իր միկրոբլոգներից մեկում գրել է, որ խոսքը միայն տղաներով հանգստի մեկնելու մասին է, զուտ ընկերական տղամարդկային ընկերախմբով:

Ի պատասխան Քլոե Քարդաշյանը նրան վախկոտ եւ դավաճան է անվանել: Սակայն Յունեսը այս դեպքում էլ է պատասխանել Քարդաշյան-Ջեններ գերդաստանին:

«Երեխեք, դուք դարձյալ սխալ եք: Սակայն ես սոսնձված չեմ այն կյանքին, որը դուք եք վարում, դա իմը չի, այնպես որ մի կպեք ինձ: Ես գիտեմ, թե ով եմ, որտեղից եմ եւ ուր եմ գնում, եւ դա ձեզ մտահոգում է: Միակ կարծիքը, որն ինձ անհանգստացնում է, դա իմ Աստծու կարծիքն է, բոլորին հաճելի օր եմ ցանկանում»,- գրել է Յունեսը:

«Գեղեցիկ լուսանկարներ քո զուտ տղամարդկային հանգստից»,- այդ գրառման տակ անմիջապես գրել է Քիմը՝ հավելելով երկար քթով Բուրատինոյի պատկերը (ստի խորհրդանիշ):

Ի դեպ, ինչո՞ւ Քարդաշյան-Ջեններ գերդաստանը մի բառ անգամ չասաց Ջորդան Օսունի մասին: Իսկ այդ աղջիկը նրանց շատ լավ ծանոթ է: Նախ՝ նա Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին է, երկրորդ՝ նա Քանյե Ուեսթի մոդելն էր 2 տարի առաջ Yeezy-3-ի ցուցադրության ժամանակ: Դրանից բացի, աղջիկը եղել է ռեփեր Tyga-ի ընկերուհին, որը Քայլի Ջեններին լքելուց հետո, որոշ ժամանակ սեր է խաղացել այս գեղեցկուհու հետ: Դե իսկ հիմա Ջորդանը Քորթնիից խլեց նրա տղամարդուն, պարզ չէ, թե Քարդաշյան-Ջեններ գերդաստանն ինչու նրան չի մեղադրում:



© NEWS.am STYLE