Գարիկ Մարտիրոսյանի կնոջ լուսանկարը՝ լողափից

15:12   8 օգոստոսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ շարունակում է հանգստանալ Յուրմալայում: Հայ շոումենը Լատվիայում՝ հուլիսի վերջին կազմակերպել էր «Հումորի շաբաթ», իսկ այժմ պատրաստվում է «Comedy Club փառատոնին», որը տեղի կունենա Երեւանում՝ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին: Ժողովուրդ, մի կորցրեք ձեր հնարավորությունը: Ովքեր սիրում են երեւալ հեռուստաէկրաններին, չմոռանաք, Հայաստանում նկարահանվելու են հաղորդման թողարկումները՝ ТНТ հեռուստաալիքի համար, այնպես, որ առաջ մեր գլամուրայիններ՝ գրավելու շոու-բիզնեսի Օլիմպը:

Իսկ այդ ընթացքում Ժաննա Լեւինան, ով պարբերաբար մեզ ուրախացնում է միկրոբլոգի իր էջի լուսանկարներով, Instagram-ում՝ Լատվիայի լողափից նոր լուսանկար է հրապարակել:

«Կարմիրները քաղաքում», - մեկնաբանել է լուսանկարը՝ Գարիկի կինը:



© NEWS.am STYLE