Դասթին Հոֆմանը նշում է 81-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել (ֆոտո/վիդեո)

15:25   8 օգոստոսի, 2018

Հոլիվուդյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Դասթին Հոֆմանն, այսօր՝ օգոստոսի 8-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Նա դարձավ 81 տարեկան: Դերասանը կինոսերների շրջանում հիմնականում հայտնի է «Թութսի» ֆիլմում իր դերով, որտեղ մարմնավորում է կնոջ կերպարանափոխությամբ հանդես եկող տղամարդու:

Հոֆմանը հայտնի է նաեւ մի շարք այլ ֆիլմերում իր դերերով: Այսօր վերհիշել ենք դերասանի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք դիտել երեկոյան:

«Թութսի»/Tootsie

«Անձրեւի մարդը»/Rain Man

«Կրամերն ընդդեմ Կրամերի»/Kramer vs Kramer

«Համաճարակ»/Outbreak

«Նախագահի անձնակազմը»/All The President's Men

Լուսանկարը՝ Facebook-ից



© NEWS.am STYLE