Հասմիկ Շիրոյանի՝ ԱՄՆ-ում իրականացրած գայթակղիչ ֆոտոշարքը

13:25   8 օգոստոսի, 2018

Ուկրաինական «Ձայնը» եւ հայկական «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի ուկրաինաբնակ երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է ԱՄՆ-ում: 25-ամյա երգչուհին այս անգամ համագործակցել է Լոս Անջելեսում բնակվող լուսանկարիչ Դեւիդ Կունգի հետ: Երգչուհին եւ լուսանկարիչը իրենց համագործակցության արդյունքով կիսվել են Instagram-ում:

Լուսանկարիչը հիացմունքով է արտահայտվել հայ երգչուհու մասին՝ նշելով, որ նա փայլում է թե տվյալ ֆոտոշարքում, թե բեմում, առհասարակ: Իսկ Հասմիկն Instagram-ի իր էջում գրել է.

«Շնորհակալ եմ այս հրաշալի համագործակցության համար, շատ տաղանդավոր եւ հրաշալի անձնավորություն: Անհամբերությամբ կսպասեմ մեր հաջորդ համագործակցությանը»:



© NEWS.am STYLE