Եվգենի Պետրոսյանի կինն առաջին անգամ մեկնաբանել է երգիծաբանի հետ բաժանությունը

16:15   8 օգոստոսի, 2018

Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն որոշել են բաժանվել՝ միասին ապրելով ավելի քան 30 տարի: Ըստ ասեկոսեների, ապահարզանի պատճառը դարձավ երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան: Այժմ արտիստները բաժանում են համատեղ սեփականությունը, որը գնահատվում է մեկ եւ կես միլիարդ ռուբլի: Նաեւ խոսում են այն մասին, որ 72-ամյա երգիծաբանի օգնականը հղի է նրանից, եւ իբր պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:

Ելենա Ստեպանենկոն «Вести» հաղորդման լրագրողներին մեկնաբանություն է տվել:

«Յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ-որ բան կատարվում է: Ահա եւ մեզ մոտ՝ Եվգենի Վահանիի հետ տեղի ունեցավ բաժանություն: Դե այդպես ստացվեց… Ամեն ինչ կլինի դատարանի որոշմամբ: Ինչպես դատարանը որոշի, այդպես էլ կլինի: Դուք դրա մասին ամեն ինչ կիմանաք! », - լավատեսորեն հայտնել է Ստեպանենկոն:

Լրագրողներն այս թեմայի շուրջ շփվել են նաեւ Պետրոսյանի հետ: Նա հույս է հայտնել, որ կարող են պահպանել լավ հարաբերություններ:

«Ես հույս ունեմ, որ մենք համաձայնության կգանք եւ այս հարցին կգանք փոխշահավետ խաղաղ որոշման: Շատ կցանկանամ, որպեսզի հետագայի համար պահպանենք լավ հարաբերություններ, քանի որ բազմամյա ստեղծագործական համագործակցությունը պետք է պահպանել, որպես գեղարվեստական արժեք: Այ այսպես եմ ես կարծում», - ասել է երգիծաբանը:



© NEWS.am STYLE