Գեղեցկուհի Ռուբի Ռոուզը կխաղա «Բեթվումեն»՝ նույնանուն սերիալում

17:10   8 օգոստոսի, 2018

Գեղեցկուհի Ռուբի Ռոուզը կխաղա «Բեթվումեն»՝ նույնանուն սերիալում: 32-ամյա ավստրալացի մոդել եւ դերասանուհին հայտնի է՝ «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալում եւ «Երեք իքս. Համաշխարհային տիրակալություն» (Ռուբին հիանալի կատարեց Ալեքսի դերը), ինչպես նաեւ «Ջոն Ուիկ 2» ֆիլմերում իր կերտած դերերով:

Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, մինչ «Բեթվումեն» սերիալի դուրս գալը Ռոուզը կհայտնվի սուպերհերոսի կերպարում, փորձնական սերիաներում, որի պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերին:

«Բեթվումեն»-ի փորձնական թողարկման վրա կաշխատեն սցենարիստ Քերոլայն Դրայսն ու պրոդյուսերների թիմը, որի կազմում են Գրեգա Բերլանտին, Սառա Շեչթերն ու Ջոֆֆա Ջոնսան:

«Երբ ես ԼԳՏԲ-ի երիտասարդ անդամ էի, հեռուստատեսությամբ ցանկանում էի նմանատիպ սերիալ տեսնել, - խոստովանել է Ռոուզն իր Instagram-ում, որտեղ հայտնել է եւ այն մասին, որ հանդես է գալու, որպես սերիալի գլխավոր հերոսուհի:

Հիշեցնենք, որ «Բեթվումեն» սերիալում լինելու են լեզբուհիներ:



© NEWS.am STYLE