«Սպասելը՝ ակտիվ ու կշռադատված գործողություն է. հասու միայն ուժեղներին». Նազենի Հովհաննիսյան

14:44   8 օգոստոսի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է: Քիչ չեն դեպքերը, երբ նրա կողմից հնչեցված այս կամ այն կարծիքը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Այնուամենայնիվ նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին չի մոռանում անգամ ամառային հանգստի ժամանակ: Մշտապես անցկացվող ուղիղ եթերներն անմիջական կապ են պահպանում նրանց միջեւ: 

Նազենին  Instagram-ում հաճախ հրապարակում է հրապուրիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են դերասանուհի-հաղորդավարուհու հագեցած առօրյան: Սակայն այսօր հեռուստահաղորդավարուհին կատարել է գրառում՝ սպասումի մասին:

Խոսելով սպասումի ու սպասելու մասին Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Սպասել. աշխարհում ամենաբարդ բանն է սպասելը։ Սպասումն անցնում է շատ կամուրջներով. վշտի, ուրախության, ցավի կամ կորստի, հույսի կամ անքուն գիշերների, հիասթափությունների կամ վերարժևորումների Կամուրջներով։ Սպասումը մի ամբողջ փիլիսոփայություն է։ Սպասելը՝ ակտիվ ու կշռադատված գործողություն. հասու միայն ուժեղներին»։



© NEWS.am STYLE