68-ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայր կդառնա

18:33   8 օգոստոսի, 2018

68-ամյա Ռիչարդ Գիրը կրկին հայր կդառնա: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դերասանը եւ նրա 35-ամյա կինը՝ իսպանուհի գործարար Ալեխանդրա Սիլվան երեխայի են սպասում:

Իր այժմյա կնոջ հետ դերասանը ծանոթացել է մի քանի տարի առաջ: Դերասանին մոտ մարդկանց հաղորդմամբ, Գիրի ու Սիլվայի սիրավեպը սկսվել է 2014թ.-ից:

Այս տարվա ապրիլին Իսպանիայում տեղի ունեցավ նրանց հարսանիքը: Երկուսի համար էլ այս երեխան երկրորդն է:

Գիրն ունի որդի՝ Գոմերը (ծնվել է 2000թ.-ին) մոդել Քերի Լոուելի հետ ամուսնությունից, ում հետ դերասանն ամուսնացած է եղել 2002-ից 2013թթ.-ները, իսկ Սիլվան 2012թ.-ին լույս աշխարհ է բերել որդուն՝ Ալբերտին՝ իր նախկին ամուսին՝ Ռոբերտ Ֆրիդլանդից:

Լուսանկարները՝ REX, Shutterstock



© NEWS.am STYLE