62-ամյա Լարիսա Դոլինան բաժանվել է երիտասարդ սիրեկանից

19:09   8 օգոստոսի, 2018

Լարիսա Դոլինան բաժանվել է իր քաղաքացիական ամուսնուց՝ Իլյա Սպիցինից՝ մոտ 20 տարի տեւած հարաբերություններից հետո, հայտնում է «Комсомольская правда»-ն: Դոլինան ու Սպիցինը շարունակում են իրենց լավ հարաբերությունները, վերջինս վարում է նաեւ երգչուհու ֆինանսական գործերը:

Ինչպես հրատարակությանը պատմել է Դոլինայի երկրորդ ամուսինը՝ Վիկտոր Միտյազովը, Իլյան գնացել է ուրիշ կնոջ մոտ:

«Լարիսան ու Սպիցինը որոշել են հանրությանը հայտնել այն մասին, որ նրանք արդեն ընտանիք չեն եւ շարունակում են պայմանագրային հարաբերությունները: Նա մնացել է, որպես երգչուհու տնօրեն, քանզի Լարիսան չի զբաղվելու կազմակերպչական գործունեությամբ: Ինձ փոխանցել են եւ՛ երաժիշտները, եւ՛ սպասարկող անձնակազմը, որ Իլյայի կյանքում ուրիշ կին կա, ով էլ նրանից երեխա է ունեցել: Ու կարծես թե, նա ընտանիք ունի: Դոլինան ընդունել է այդ փաստը եւ, կարծես, հաշտվել», - ասել է Միտյազովը:

Այդուհանդերձ Դոլինայի ընկերը գտնում է, որ երգչուհին դեռ զգացմունքներ ունի Սպիցինի հանդեպ:

Դերասան Ստանիսլավ Սադալսկին հաստատել է երգչուհու եւ նրա քաղաքացիական ամուսնու բաժանության մասին լուրերը, ինչպես նաեւ հայտնել է, որ զույգը պաշտոնապես չի գրանցել իրենց ամուսնությունը:

Չնայած, որ 49-ամյա տղամարդը երգչուհուց 13 տարով երիտասարդ է, այնուամենայնիվ նրանց հաջողվել է երկարամյա հարաբերություններ կառուցել:



© NEWS.am STYLE