Դիանա Մալենկոյի՝ սիրելիի հետ գրկախառնված լուսանկարը

16:02   8 օգոստոսի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն իր Instagram-ում հաճախ է տեղադրում հմայիչ լուսանկարներ: Այսօր, միկրոբլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, հաղորդավարուհին նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ: Լուսանկարը սեւ-սպիտակ է: Լուսանկարին կից մեկնաբանության չենք հանդիպում, բայց ահա հեշթեգներում Դիանա Մալենկոն նշել է. «#եթե հավատում ես սիրում» արտահայտությունը՝ անգլերեն լեզվով:  

Նշենք, որ ավելի վաղ հաղորդավարուհին իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր իր թրենդային, ամառային լուքը՝ ամառային կիսատաբատ եւ տոպ, իսկ այս ամենը համադրել էր ամառային մեծ, ծղոտե գլխարկով: Կապուտաչյա հաղորդավարուհին իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE