Համացանցում սկսել են ծաղրել Քիմ Քարդաշյանին

20:06   8 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը համացանցում նոր մեմերի համար թիրախ է դարձել: Պատճառ է հանդիսացել նրա Instagramվերջին լուսանկարներից մեկը, որում ռեալիթի-շոուի աստղը պառկել է անկողնում՝ լուսանկարվելով գովազդային գործակալության կողմից՝ Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկների նոր հավաքածուի համար:

«Կարագի պես», - մակագրել էր լուսանկարը Քիմը:

Համացանցի օգտատերերը Քիմի նոր լուսանկարից ոգեշնչված մտածել են զվարճալի մեմեր:

Ռեալիթի-շոուի աստղին ներկայացրել են պարելիս, մրցավազքի մասնակցելիս, «Թվիսթեր» խաղալիս եւ նույնիսկ համեմատել են «Խելագարները» (Mad Men) սերիալի շապիկի հետ:



© NEWS.am STYLE