«Երազանքներն իրականում են». Եվա Բաղդասարյանի ստորջրյա արկածները (ֆոտո)

19:26   8 օգոստոսի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն Instagram-ի էջի հետեւորդներին վերջերս պարբերաբար ներկայացնում է լուսանկարներ հինավուրց ու խորհրդավոր Եգիպտոսից, որտեղ դերասանուհին անցկացնում է իր ամառային հանգիստը:



Այս անգամ Եվան ստորջրյա իր արկածները պատմող ֆոտոշարք է հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում նա վայելում է ստորջրյա թագավորության հրաշքները: Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը. «Երազանքներն իրականում են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան տեսանյութ էր հրապարակել միկրոբլոգի իր էջում, որում նա շրջում էր նավի վրայով: Եվան կրում էր ուլտրակարճ կոմբինիզոն: Հրապարակմանը կից Եվա հետաքրքրվելով իր հետեւորդների նախասիրությունների մասին՝ գրել էր. «Իսկ դուք որտե՞ղ եք սիրում հանգստանալ»:

 

 

 



© NEWS.am STYLE