Իննա Խոջամիրյանը կտրուկ փոխել է սանրվածքը (ֆոտո)

20:36   8 օգոստոսի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Սակայն, այսօր երիտասարդ դերասանուհին Instagram-ի իր էջի հետեւորդներին ներկայացրել է մի լուսանկար, որում նա հանդես է եկել բոլորովին նոր սանրվածքով: Իննան կտրել է վարսերը: 2018թ.-ի ամառային թրենդային այս սանրվածքը Իննային շատ է սազում)))

Նոր լուսանկարին կից Իննա Խոջամիրյանը գրել է. «Ինչ որ ուրիշ աղջկա եմ տեսնում հայելու մեջ նայելիս, և նա ինձ դուր է գալիս... ԲԱՐԵՎ ։)»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննա Խոջամիրյանն Instagram-ի իր էջում մեկ այլ լուսանկար էր հրապարակել
Դերասանուհու տեղադրած լուսանկարն արված էր նավակի վրա: Իր հրապարակմանը կից Իննան ոչ մի մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE