Քիրա Նայթլին, Հելեն Միրրենը, Մորգան Ֆրիմենը «Շելկունչիկն ու չորս թագավարությունները» ֆիլմի նոր թրեյլերում

10:15   9 օգոստոսի, 2018

Disney ընկերության Youtube-ի ալիքում հրապարակվել է իր արտադրած «Շելկունչիկն ու չորս թագավարությունները» (The Nutcracker and the Four Realms) ֆիլմի նոր թրեյլերը:

Ֆիլմի սցենարը նման չէ Գոֆմանի հեքիաթին եւ Պյոտր Իլյիչ Չայկովսկու երաժշտության հիման վրա դասական բալետին եւ կպատմի պատմություն մի աղջկա՝ Կլարայի մասին: Երիտասարդ հերոսուհին հայտնվելու է հրաշքների աշխարհում, որտեղ ձեռնոց է նետելու բոլոր թագավորությունների ամենասարսափելի հրեշին:

Գլխավոր դերում հանդես կգա «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց» («Сумерки. Сага. Рассвет») եւ «Ինտերստելլար» ֆիլմերից հայտնի 17-ամյա Մաքքենզի Ֆոյը:

Հերոսուհուն դժվարությունները հաղթահարելու գործում օգնելու են Դրաժե Փերին՝ Քիրա Նայթլիի դերակատարմամբ եւ Դրոսսելմեյերը, ում կերպարը կկերտի Մորգան Ֆրիմենը:  Իսկ ահա աղջկա ճանապարհին խոչընդոտներ կստեղծի Հելեն Միրրենը, ում էլ հասել է գլխավոր հակառակորդի դերը:

Ֆիլմի ռեժիսորներ են Լասսե Հալլսթրեմն ու Ջո Ջոնսոնը: Կինոթատրոններում ֆիլմը կհայտնվի միանգամից երեք ձեւաչափով՝ 2D, 3D եւ IMAX:



© NEWS.am STYLE