Եվգենի Պետրոսյանի փաստաբանը երգիծաբանի չորրորդ կնոջից բաժանության մասին մանրամասներ է հայտնել

12:12   9 օգոստոսի, 2018

Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն որոշել են բաժանվել՝ միասին ապրելով ավելի քան 30 տարի: Ըստ ասեկոսեների, ապահարզանի պատճառ է դարձել երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան: Այժմ արտիստները բաժանում են համատեղ սեփականությունը, որը գնահատվում է մեկ եւ կես միլիարդ ռուբլի:

Փաստաբան Սերգեյ Ժորինը, ով Ելենա Ստեպանենկոյի հետ ապահարզանի դատական գործում ներկայացնում է հումորիստ Եվգենի Պետրոսյանի շահերը, ռեզոնանսային պատմությունից նոր մանրամասներ է հայտնել: Նրա խոսքերով սենսացիայի հեեւից ընկնելով լրագրողները սկսել են բառացիորեն ներխուժել Պետրոսյանի բնակարան, ինչպես նաեւ՝ մասնագետի աշխատասենյակ:

Փաստաբանը խոստովանել է, որ լրագրողների կողմից ցուցաբերած կոպտությունն իր մոտ լուրջ մտահոգության առիթ են հանդիսացել: Հավելել է նաեւ, որ եթե պապարացիները շարունակեն իրենց ոչ կոռեկտ դրսեւորել, նա ստիպված կլին դիմել իրավապահներին:

 «Առանձին հրատարակությունների լրագրողներ, փաստացի խախտելով օրենքը, ներխուժում են Եվգենի Վահանիի նախկին ու ներկա աշխատակիցների բնակարաններ ու տներ, մտնում են բարեկաների աշխատանքային հաստատություններ եւ իրենց կոպիտ են պահում», - իր  Instagram-ում պատմել է Ժորինը:

Մասնագետի խոսքերով, նա եւ իր հաճախորդը փորձում են հասկանալ իրավիճակը, սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներն այնքան են «չափերն անցել», որ նա սպառնացել է ոստիկանությամբ, եթե նրանք չդադարեն իրենց նման պահվածքը:

Բացի դրանից, Ժորինը նշել է, որ Պետրոսյանն ու Ստեպանենկոն փորձել են այնպես անել, որ ԶԼՄ-ում չիմանային ապահարզանի մասին: Սակայն, այնուամենայնիվ ինֆորմացիայի արտահոսք եղավ:



© NEWS.am STYLE