Կիսամերկ Լիլի Մորտոյի անկողնային լուսանկարը

10:37   9 օգոստոսի, 2018

Սկանդալային այս շիկահեր գեղեցկուհին չի վախենում քննադատություններից ու իր հանդեպ վատ մեկնաբանություններից, քանի որ գրեթե ամեն օր Լիլի Մորտոն միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ կառուցվածքը:

Այսօր եւս բացառություն չէ: Մոդել, դիզայներ Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է թոփլես՝ անկողնու վրա նստած: Գայթակղիչ լուսանկարին կից մոդելը խոսել է սիրած էակի հանդեպ տածած անհագ սիրո մասին: Նա ռուսերեն լեզվով գրել է. «Երբ դու սիրում ես մարդուն, նա երբեք բավարար չէ քեզ: Նա միշտ քիչ է եւ դու ոչ մի կերպ չես կարողոնում նրանից հագենալ: Նա քեզ ավելի շատ է հարկավոր: Շատ շատ! Հոտոտել, շոշափել, ներսից նրան պարզապես կրծել»:

Նշենք, որ ավելի վաղ Լիլին իր էջի հետեւորդներին ներկայացրել էր մի կրքոտ լուսանկար, որում ցուցադրել էր իր կուրծքը: Իսկ դրան կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Միայն նա գիտեր, թե որքան տարբեր երանգներ կան նրա մեջ: Միայն նա գիտեր, որ նա խենթ է, հիվանդ, խելագար, հիմար, սակայն ունակ է սիրել, նվիրվել ամբողջապես: Միայն նա գիտեր, ինչպիսին կարող են լինել նրա ձեռքերը: Միայն նա գիտեր այդ երջանկությունից իսկապես երջանիկ աչքերը, որոնք կարող են անդադար ծիծաղել, իսկ հետո կարող են առանց դադարի լացել, եը այդ ամենը տասը րոպեի ընթացքում: Այո, նա այդպիսին էր: Նա երբեք չգիտեր, ինչ սպասեր նրանից, նա երջանիկ էր, որովհետեւ նա չէր կարող նրան բացահայտել: Միայն անհասկանալին այն էր, թե ով ում էր ավելի շատ խոցում: Նա կարող էր խոսել այնպիսի բաց թեմաներից, իսկ երեք րոպե անց անհետանար, եթե նրան չէին ուզում տեսնել: Խեկագար: Նա ատում էր նրան: Ատում ու սիրում էր միաժամանակ: Նա կոտրեց նրան՝ դարձնելով երջանիկ: Նա միայնակ սպանեց նրա բոլոր կանանց…»:

 

 



© NEWS.am STYLE