«Կյանքի ընթացքում ի հայտ է գալիս մենությունը». այսօր ծնվել է Ուիթնի Հյուսթոնը (ֆոտո/վիդեո)

14:05   9 օգոստոսի, 2018

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծնվել է լեգենդար երգչուհի Ուիթնի Հյութոնը: Երաժշտական աշխարհի ամենահզոր ձայներից մեկի տիրուհին կդառնար 55 տարեկան:

Ուիթնիին մեծ ճանաչում բերեց «Թիկնապահը» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհու, իսկ նրա թիկնապահի դերում հանդես է եկել հմայիչ Քեւին Քոսթները: Այդ ֆիլմից հետո աշխարհն ունեցավ նոր հիթ՝ ի դեմս I Will Always Love You երգի, որը մինչ օրս ամենառոմանտիկ երգերի շարքում է:

Երգչուհին ավելի քան 400 մրցանակների է արժանացել, այդ թվում՝ 7 «Գրեմմի»-ի:

Հյուսթոնը մահացել է 2012 թ-ի փետրվարի 11-ին: Երգչուհու մարմինը հայտնաբերել են Beverly Hilton հյուրանոցի համարում: Ոստիկանական հետախուզությունը ցույց է  տվել, որ երգչուհու մահվան պատճառ որեւէ բռնություն չի դարձել. Նրա սիրտը կանգ է առել կոկաինի եւ հանգստացնող դեղերի չարաշահման պատճառով:

Ավելի ուշ՝ 2015 թ-ին, նրա միակ դուստրը՝ Բոբի Կրիստինան, եւս մահացավ՝ գլխի վնասվածքի պատճառով: Սիրեցյալը՝ Նիկ Գորդոնը, նրան գտել էր լոգարանում՝ անգիտակից վիճակում, որից հետո աղջիկը երկար ժամանակ հիվանդանոցից հիվանդանոց էր տեղափոխվում: Սակայն բժիշկներին, ցավոք, չհաջողվեց փրկել երիտասարդ աղջկա կյանքը: Ոստիկանության վարկածով՝ մահվան պատճառ դարձել էր դժբախտ պատահարը:

Ինչպես արդեն նշեցինք՝ Հյուսթոնը մի շարք հիթեր է նվիրել աշխարհին, որոնք իր պես անմահ են եւ անժամանակ: Դրանցից մի քանիսը առաջարկում ենք լսել այս աշխատանքային օրվա ընթացքում:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE