«Ես երբեք ինձ գեղեցիկ աղջիկ չեմ համարել». Աննա Քենդրիկը դարձավ 33 տարեկան

15:05   9 օգոստոսի, 2018

Հոլիվուդյա հայտնի դերասանուհի Աննա Քենդրիկն այսօր՝ օգոստոսի 9-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Ամերիկացի դերասանուհին դարձավ 33 տարեկան: Ի դեպ, Աննան ոչ միայն ֆիլմերում է նկարահանվում, այլեւ խաղում է թատրոնում:

Աննան բազմաթիվ ու բազմաժանր ֆիլմերում է հասցրել նկարահանվել՝ կերտելով միմյանցից տարբեր հերոսուհիների, սակայն շատերը դերասանուհուն սիրում են կատակարգական կերպարներում: Դերասանուհու մասնակցոըւթյամբ հայտնի ֆիլմերն են՝ «Իդեալական ձայն», «Հարսանեկան իրարանցում», «Մթնշաղ», «Բարձր երկնքում», «Սեղան N19» եւ այլն:

Այսօր, սակայն, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Աննայի հայտնի մտքերից մի քանիսը.

«Կարծում եմ՝ իրական ջենտլմենն այն անձնավորությունն է, որը մյուսների կարիքներն իր շահերից բարձր է դասում»:

«Ինձ իմ արտաքինը դուր է գալիս, բայց ես երբեք ինձ գեղեցիկ աղջիկ չեմ համարել»:

«Ավելի հանգիստ եմ լինում, երբ մարմնավորում եմ որեւէ հիմարիկ կերպարի, քան՝ լուրջ ու կոպիտ մեկին»:

«Ինձ հաճախ են ասում. «Ինձ դուր է գալիս Ձեր աշխատանքը, դուստրս կարծում է՝ Դուք հիասքանչ դերասանուհի եք, մենք դիտում ենք Ձեր մասնակցությամբ բոլոր ֆիլմերը»: Բայց, նույնքան, հաճախ էլ ասում են. «Ո՞վ ես դու: Անունդ ի՞նչ է: Դու նկարահանվե՞լ ես House of Cards-ում»»:

«Դերասանը պետք է միշտ այնպես անի, որ մարդկայնությունը հաղթի ամբիցիաներին»:

«Ես երբեք ետ չեմ ուղարկի իմ ուտելիքը, անգամ, եթե որեւէ տեղ ձուկ պատվիրեմ, բայց փոխարենը սթեյք բերեն»:

«Ես այնքան էլ լավ երգչուհի կամ հեղինակ չեմ, որպեսզի թողարկեմ իմ ձայնասկավառակը: Դրա իմաստը չեմ տեսնում»:

«Ինձ այնքան էլ հաճախ չեն ճանաչում: Ես միշտ զարմանում եմ, երբ ինձ մոտենում են: Ինձ թվում է՝ այլ մարդու հետ են շփոթել»:

«Ես միշտ ոգեւորվում եմ, երբ ֆիլմերում տեսնում եմ ուժեղ կանանց, որովհետեւ կանանց սովորաբար մեղմ բնութագրեր են տալիս»:

«Այնքան հեշտ է խաղալը, երբ սցենարը լավն է: Ոչինչ այնքան չի բարկացնում, երբ մի բան ես ասում, հետո մտածում. «Լավ, բայց ի՞նչ իմաստ կար սա ասելու»»:

Լուսանկարները՝ Աննա Քենդրիկի Facebook-ի եւ Instagram-ի էջերից



© NEWS.am STYLE