Բրեդ Փիթ VS Անջելինա Ջոլի. Դերասանը պատասխանել է ալիմենտներ չվճարելու մեղադրանքներին

16:24   9 օգոստոսի, 2018

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին շփվում են միայն դատարանում: Նախկին ամուսինները, որոնք երկու տարի շարունակ փորձում են բաժանվել, չեն խոսում միմյանց հետ եւ փոխանակվում են դատական հայցերով: Նախօրեին հայտնի է դարձել, որ Ջոլին դիմել է Լոս Անջելեսի դատարան՝ մեղադրելով իր վեց երեխաների հորը ֆինանսական օգնություն չցուցաբերելու մեջ: Փիթին ու նրա փաստաբաններին զարմացրել է դերասանուհու այդ արարքը եւ իրենց կարծիքով կիսվել են մամուլում:

Ըստ լրատվամիջոցների ձեռքն ընկած նոր փաստաթղթերի վերջին երկու տարիների ընթացքում դերասանը նախկին կնոջը փոխանցել է ինը միլիոն դոլար՝ ութ միլիոնը նա տվել է տուն գնելու համար, որտեղ այժմ ապրում է Ջոլին, իսկ 1.3 միլիոնը՝ վճարել է որպես ալիմենտ: Այս մասին հայտնում է TMZ-ն:

Փիթի փաստաբանները Ջոլիի արարքն անվանել են «հասարակական կարծիքի եւ լրատվամիջոցների վրա ազդելու ծածուկ փորձ»: Նրանց խոսքերով դեռ անցած շաբաթ նրանք առաջարկել են դերասանուհու փաստաբաններին սկզբում ամրագրել զույգի ապահարզանն այնուհետեւ քննարկել համատեղ սեփականության եւ ալիմենտների վճարման հարցերը: Նրանց զարմացրել է, որ այս շաբաթ Անջելինան այդ նույն խնդրանքով դիմել է դատարան:

Փիթի փաստաբանները կարծում են, որ Ջոլիի նոր դիմումն ուզզված դատարան կոնֆլիկտի հրահրում է: Նրանց կարծիքով դերասանուհու պահանջները նախկին ամուսնու հանդեպ կեղծ են:



© NEWS.am STYLE