Եվա Ռիվասը լողազգեստով կրկին ցուցադրել է շքեղ մարմինը

15:35   9 օգոստոսի, 2018

Միջերկրական ծովն իր գիրկն է բացել երգչուհի Եվա Ռիվասի համար, ով վայելում է ամառային հանգիստն ու միաժամանակ միկրոցլոգի իր հետեւորդներին ուրախացնում է նոր, գայթակղիչ լուսանկարներով ու տեսանյութերով:

Երգչուհին իր Instagram-ում հերթական գայթակղիչ լուսանկարն է հրապարակել, որում նա լողազգեստով կանգնած է ծովափին, լուսանկարում երեւում են նաեւ Եվա Ռիվասի մարմնի դաջվածքները: Իսկ հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լոզվով գրել է. «Փորձե՞լ եք երբեւէ ապրել «Միշտ ասա «այո»» ֆիլմի սկզբունքով: Խոստովանեք մանրամասները եւ կիսվեք ձեր փորձի տպավորություններով: Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում: Ինչպիսի՞ արդյունք ունենք: Իսկ միգուցե ցանկանում եք, բայց վախենում եք»:

Ավելի վաղ երգչուհին սովորականից փոքր-ինչ ավելի համարձակ էր գտնվել ու ներկայացրել էր լուսանկար, որում պարծեցել էր մարմնի շքեղությամբ՝ ցուցադրելով՝ ինչպես էր սառույցը հալվում իր մարմնի ջերմությունից:

 

 



© NEWS.am STYLE