Գարիկ Մարտիրոսյանի կինը պատմել է իր «նոր մասնագիտության» մասին

17:05   9 օգոստոսի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ շարունակում է հանգստանալ Յուրմալայում: Հայ շոումենը Լատվիայում՝ հուլիսի վերջին կազմակերպել էր «Հումորի շաբաթ», իսկ այժմ պատրաստվում է «Comedy Club փառատոնին», որը տեղի կունենա Երեւանում՝ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին: Հայաստանում նկարահանվելու են հաղորդման թողարկումները՝ ТНТ հեռուստաալիքով հեռարձակվելու համար:

Ժաննա Լեւինան, ով պարբերաբար մեզ ուրախացնում է միկրոբլոգի իր էջի լուսանկարներով, Instagram-ում՝ Լատվիայից հերթական լուսանկարն է հրապարակել, որին կից կրկին հումորային գրառում է կատարել:

Նա գրել է. «Այն դեպքը, երբ լուսանկարին կից ոչինչ չկա գրելու, ամեն ինչ գրված է լուսանկարի վրա»:



© NEWS.am STYLE