Կոնստանտին Մելաձեին արգելել են մուտք գործել Եվրոպա

18:08   9 օգոստոսի, 2018

Վենգրիայի սահմանապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են պրոդյուսեր եւ երգահան Կոնստանտին Մելաձեին՝ Ուկրաինայից դուրս գալիս, հաղորդում է «Канал 24»-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայությանը:

Ինչպես պարզվել է, Մելաձեին արգելվել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մուտք գործելը՝ մինչեւ 2020թ.-ը անձնագրի հետ խնդիրների պատճառով:

Կոնստանտին Մելաձեն փորձել է հատել սահմանը «Լուժնիկի - Բերեգշուրան» անցակետից, որտեղ եւ ձերբակալվել է վենգրիացի սահմանապահների կողմից, որոնք նրանից վերցրել են անձնագիրը: Մելաձեին կասկածում են անձնագրում առկա կնիքի կեղծման մեջ:



© NEWS.am STYLE