Անկրկնելի Ջենիֆեր Լոպեսի իտալական հանգիստը՝ սիրելիի հետ

17:38   9 օգոստոսի, 2018

Արեւաշատ Կապրիում սիրելիի հետ հանգիստն է վայելում հանրահայտ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: 49-ամյա երգչուհին իր Instagram-ի հետեւորդների հետ կիսվել է իտալական քաղաքում արված մի քանի լուսանկարով:

Սպիտակ, ժանյակե զգեստով երգչուհին, 43-ամյա սիրելիի՝ հայտնի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ է, զույգը նստած է աստիճաններին: Ջեյ Լոն լուսանկարներից մեկը մակագրել է հետեւյալ կերպ. «Capri 2018»:

Եվրոպական հանգստից հրապարակված մյուս սիրաշատ լուսանկարում Ալեքսը կծում է Ջենիֆերի թեւը, ով ուսումնասիրում է իր առջեւ դրված գունավոր պատկերները: Երկրպագուների մոտ Լոպեսի գործողությունն իրարանցում է առաջացրել: Նրանք կարծում են, թե զույգը հարսանիքի է պատրաստվում, իսկ նախշերն ուսումնասիրում են հարսանեկան հրավիրատոմսերի տեսքը որոշելու համար:



© NEWS.am STYLE