Նաիրա Մովսիսյանը ցույց է տվել մեծացած դստերը

19:15   9 օգոստոսի, 2018

Նաիրա Մովսիսյանն այն դերասանուհիներից է, ովքեր մշտապես դիալոգի մեջ են մտնում երկրպագուների հետ, «բաց» են նրանց առաջ: Դերասանուհին գրեթե ամեն օր իր Instagram-ի էջում երկրպագու-հետեւորդներին ուրախացնում է նոր լուսանկարներով, որոնք բացահայտում են նրա առօրյան:



Այս անգամ Նաիրան միկրովլոգի story բաժնում հրապարակել է լուսանկարներ, որնցում պատկերված է իր անուշիկ դստեր՝ Մարիայի հետ:



Հատուկ հավելվածի միջոցով ստեղծված վառ ու զվարճալի լուսանկարները դերասանուհին մակագրել է հեշթեգների միջոցով:

Նաիրան անգլալեզու հեշթեգներ է օգտագործել՝ «Հանգիստ իմ սիրո հետ», «Ողջույն, Մարիա»:

Ավելի վաղ դերասանուհին կտրուկ փոխել էր ոճը՝ ներկայանալով աֆրո հյուսքերով: Մենք սովոր ենք դերասանուհուն տեսնել շեկ, կարճ վարսերով, իսկ հրապարակած լուսանկարներում համարձակ դերասանուհին աֆրո հյուսքերով էր:



© NEWS.am STYLE