Եվա Ռիվասը պարծենում է փարթամ կազմվածքով (ֆոտո)

20:15   9 օգոստոսի, 2018

Եվա Ռիվասն ամառային հանգիստն է վայելում Միջերկրական ծովում: Երգչուհին  Instagram-ում պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնց միջոցով ներկայացնում է իր առօրյան, դիալոգ է սկսում երկրպագուների հետ ու բավարարում նրանց հետաքրքրասիրությունը:

Այս անգամ Եվան լուսանկար է հրապարակել Սիցիլիա եւ Կորսիկա կղզիների միջեւ ծվարած գողտրիկ մի վայրից՝ Սարդինիայից:

Լուսանկարում երգչուհին լայնեզր ծովափնյա գլխարկով է, բիկինիով ու  թեթեւ վերնազգեստով, որը սակայն քիչ բան է թաքցնում: Լուսանկարում երեւում են նաեւ Եվայի դաջվածքները:



Երգչուհին ռուսալեզու գրառմամբ մեկնաբանել է իր հրապարակումը. «Մեր կյանքը կարող է փոխվել դեպի լավը միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս կընդլայնենք հնարավորի սահմանները եւ կընդունենք մեզ համար լիովին նորմալ, այլ ոչ թե գերբնական կամ անհասանելի բաներ: Այդ ժամանակ կյանքը մեզ կմղի դեպի հնարավորի նոր սահմաններ»:

Հեշթեգների օգնությամբ երգչուհին հավելել է. «Ով հասկացավ՝ կեցցե»:

Ավելի վաղ Եվան հերթական գայթակղիչ լուսանկարն էր հրապարակել, որում լողազգեստով կանգնած էր ծովափին:

Հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լոզվով գրել էր. «Փորձե՞լ եք ապրել «Միշտ ասա «այո»» ֆիլմի սկզբունքով: Խոստովանեք մանրամասները եւ կիսվեք ձեր փորձի տպավորություններով: Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում: Ինչպիսի՞ արդյունք ունենք: Իսկ միգուցե ցանկանում եք, բայց վախենում եք»:



© NEWS.am STYLE