Թմբլիկ ու պայծառ. Ջոնի Դեպի գեղեցկուհի դստեր street style-ը

20:47   9 օգոստոսի, 2018

Ջոնի Դեպի ու Վանեսա Պարադիի 19-ամյա գեղեցկուհի դուստրը հայտնվել է պապարացիների ուշադրության կետրոնում, երբ շոփինգով էր զբաղվում Հոլիվուդում:

Լիլի Ռոուզ Դեպը մանկուց տառապում էր անորեքսիայով ու ամեն կերպ ջանում էր մի քանի կիլոգրամ հավաքել: Դե ինչ, նրան դա հաջողվել է: Գուցե  երիտասարդ մոդել-դերասանուհու ուրախության պատճառը հենց դա է:



Զբոսանքի ողջ ընթացքում նա շատ բարձր տրամադրություն է ունեցել, կատակել ու ծիծաղել է թիկնապահի հետ:

Այդքան շատ նորաձեւության ցուցադրությունների մասնակից դարձած Լիլին չէր կարող չառանձնանալ իր նրբաճաշակությամբ:

Աղջիկն ընտրել է կարճ, վառ նարնջագույն զգեստ, որը հատկապես անցած տարվա ամառվա սեզոնային հիթն էր:



Լիլին ամվողջացրել է կերպարը նույն գույնի փակ, ցածր կրունկրերով կոշիկներով ու այս տարի բավականին թրենդային աքսեսուար համարվող արեւային ակնոցով:

Ի դեպ, հնարավոր չէ չնկատել, որ Լիլին ճափազանց նման է իր մայրիկին՝ Վանեսային:








                                                                                                       Աղբյուրը՝ Daily Mail


                                                                        Լուսանկարները՝ Mega-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE