Ջասթին Բիբերն արտասվել է ամուսնական սպասվող պարտականությունների պատճառով

21:47   9 օգոստոսի, 2018

24-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերի ու 21-ամյա մոդել Հեյլի Բոլդուինի հարաբերությունների զարգացմանը հետեւում է ողջ աշխարհը:

Զույգը գրեթե միշտ շատ երջանիկ տեսք ունի, երբ հայտնվում է պապարացիների ուշադրության կենտրոնում, սակայն բացառություններ միշտ էլ լինում են:

Վերջերս տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է հեծանիվներով զբոսանքի ժամանակ զույգը կանգ առնում: Ջասթինը նստում է նստարանին ու սկսում է արտասվել:

Հեյլին սկզբում փորձում է ամեն կերպ մխիթարել նրան, սակայն ի վերջո նա նույնպես սկսում է լաց լինել:



Ինչ խոսք, բավականին տաօրինակ պահվածք է սիրահարված զույգի կողմից, որը երջանիկ է ու շուտով պատրաստվում է ամուսնանալ:



Ջասթինն առանց պատասխանի չի թողել երկրպագուներին տանջող հարցերն ու ի պատասխան տխուր տեսարանի՝ տեսախցիկին ցույց է տվել մի գիրք, որի շապիկին գրված է եղել՝ «Ամուսնության նշանակությունը»:

Դե ինչ, մեզ մնում է միայն հուսալ, որ սրանք երջանկության արցունքներ են:









                                                                                                                  Աղբյուրը՝ Tmz

                                     Լուսանկարները՝ Instagram-ի, Mega-ի, Splash-ի, Just Jared-ի



© NEWS.am STYLE