Լուսինե Թովմասյանը ներկայացել է առանց դիմահարդարման

22:15   9 օգոստոսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը instagram-ի հմայիչ լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ համալրում է նորերով, ներկայացնում է երկրպագուներին իր առօրյան:

Այս անգամ գեղեցկուհին իր միկրոբլոգում տեղադրել է լուսանկար ու տեսանյութ իր ամառային հանգստից: Story բաժնում հրապարկաված տեսանյութում, որը հասանելի է ընդամենը 24 ժամ, պատկերված է Լուսինեի անուշիկ դուստրը: Մայր ու աղջիկ երգում են ու զվարճանում:



Իսկ միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Լուսինեն ներկայացել է առանց դիմահարդարման: Լուսանկարում նա հունական ծովափերից մեկում է:



Լուսինեն նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Վիտամին ծով»:

Ավելի վաղ գեղեցկուհին ընտանեկան հանգստից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր քրոջ՝ Իրինա Թովմասյանի, ամուսնու՝ Արթուրի եւ Իրինայի ամուսնու հետ:

Լուսանկարներից մեկին կից գեղեցկուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Մեր երկուսիս երազանքն էր դեռ մանկուց որ մեր ամուսինները լինեն ընկերներ»:



© NEWS.am STYLE