Dior-ի զգեստով Ջեսիկա Ալբան փայլել է Նյու Յորքում

22:47   9 օգոստոսի, 2018

Ջեսիկա Ալբան, թերեւս, այն դերասանուհիներից է, ովքեր երբեք չեն ծերանում, կարծես կանգնեցնում են ժամանակն ու միեւնույն ժամանակ կարողանում են բնական տեսք ունենալ:

37-ամյա հոլիվուդյան դերասանուհին, ով նաեւ 3 երեխաների մայր է, դեպի իրեն է ուղղել ներկաների հիացած հայացքները՝ հայտնվելով Nylon's Beauty Innovator Awards միջոցառմանը:



Ալբան անցած տարվա դեկտեմբերին է երրորդ անգամ մայրացել, բայց այժմ նա համարձակորեն ցուցադրում է սլացիկ ու ձիգ մարմինը:



Դերասանուհին պաստելային վարդագույն զգեստ է ընտրել, որն ընդգծել է գեղեցկուհու բարակ իրանը:

Dior-ի շքեղ, բայց միեւնույն ժամանակ հասարակ զգեստը դերասանուհին համադրել է նույն բրենդի սրտաձեւ ու նախշազարդ կլատչի հետ: Ջեսիկան ամբողջացրել է իր կերպարը բարձրակրունկ սեւ սանդալներով:



Ալբայի ամբողջ լուքը, թերեւս, ապացուցում է երկու բան. առաջինը՝ դերասանուհին միանշանակ կարող է խորհուրդ տալ՝ ինչպես վերադառնալ նախկին կազմվածքին ծննդաբերությունից հետո: Երկրորդը՝ շքեղությունը պարզության մեջ է:








                                                                                                       Աղբյուրը՝ Daily Mail


                                                                                             Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE