«Յուրահատուկ տղա». կրքոտ Էմիլի Ռատաժկովսկու ու Նեյմարի լուսանկարը

23:25   9 օգոստոսի, 2018

Այս աղջիկը շարունակում է խենթացնել Instagram-ի իր երկրպագու-հետեւորդներին: 27-ամյա գեղեցկուհին հաճախ է երջանկացնում նրանց՝ ներկայանալով իր ողջ շքեղությամբ:

Այս անգամ, սակայն, հիացնելուց բացի, սուպերմոդելը նաեւ շատերին խանդելու առիթ է տալիս՝ ներկայանալով բրազիլացի 26-ամյա ֆուտբոլիստ Նեյմարի հետ:



Էմիլին մեկնաբանել է լուսանկարը՝ բացահայտելով, որ իրենց երկրպագուներին ինչ-որ նոր անակնկալ է սպասվում. «Այսօր Փարիզում եմ յուրահատուկ տղայի հետ՝ յուրահատուկ պրոյեկտի համար», - մեկնաբանել է հրապարակումը կրքոտ սեւահերը:

Ի դեպ, ավելի վաղ Էմիլին Refinery 29 պորտալի նորաձեւության միջոցառմանը ներկայացել էր յուրահատուկ, մետաքսե հանդերձանքով՝ լուսանկարչական սարքերը բոլորը ուղղելով դեպի իրեն:





                                                                                   Լուսանկարները՝ Getty, Instagram



© NEWS.am STYLE