«Քորթնին չէր ուզում, որ հրապարակեի այս լուսանկարը». Քլոե Քարդաշյան (ֆոտո)

23:50   9 օգոստոսի, 2018

Քարդաշյան-Ջեններ քույրերը մեր ամենօրյա հերոսուհիներն են: Նրանց երկրպագուների բանակն ամեն օր հնարավորություն ունի հետեւել սքանչելի լուսանկարների համալրվող շարքին:

Սակայն ոչ միշտ է, որ ուրիշներին դուր եկած լուսանկարը մեզ նույնպես դուր է գալիս: Քլոեն դեմ է գնացել ավագ քրոջն ու հրապարակել է իր Instagram-ում մի լուսանկար, որն, ինչպես ինքն է նշում, դուր չի գալիս Քորթնիին:



«Քորթնին չէր ցանկանում, որ ես հրապարակեի այս լուսանկարը, բայց կարծում եմ՝ բավարար չափով ֆիլտրներ եմ օգտագործել, որ մենք մի փոքր երջանիկ տեսք ունենանք: Հ.Գ. Քորթնի, կառավարիր փարթամ բարեմասնություններդ. հետաքրքիր է՝ ինչ յուղ ես օգտագործել: Երեւի դա իմ խնդիրն է», - լուսանկարին կից գևել է հայազգի հեռուստաաստղը:

Ավելի վաղ Քլոեն իր նիհարած դեմքը, գեղեցիկ դիմահարդարումն ու իրեն անչափ սազող սանրվածքը ցուցադրել էր  Instagram-ի իր էջում՝ գեղեցիկ սելֆի հրապարակելով:



© NEWS.am STYLE