Էլեն Ասատրյանի լուսանկարը՝ խորը դեկոլտեով զգեստով

11:33   10 օգոստոսի, 2018

Էլեն Ասատրյանն այն երիտասարդ դերասանուհիներից է, ովքեր Instagram-ի հարթակի միջոցով մշտապես կապ են պահպանում երկրպագուների հետ: Դերասանուհին գրեթե ամեն օր ուրախացնում է հետեւորդներին՝ հրապարակելով գայթակղիչ սելֆիներ, գեղեցիկ լուսանկարներ ու տեսանյութեր:

Սերիալային դերասանուհու հրապարակած հերթական լուսանկարներում նա հանդես է եկել երկար, խորը դեկոլտեով, ամառային, ծաղկավոր զգեստով, սակայն լուսանկարում երեւում են նաեւ դերասանուհու սլացիկ ոտքերը:

Այս հրապարակումներին կից Էլեն խոսել է անքնության մասին: Նա գրել է. «Անքնությունը դա գիշերվա ծաղրն է մարդու հանդեպ........»:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որը դասական սեւ ու սպիտակ գույների համադրությամբ էր: Լուսանկարնում դերասանուհին բավականին խորհրդավոր տեսք ուներ: Նա շեշտել էր հայացքը: Լուսանկարին կից Էլենը նաեւ մեկնաբանություն էր թողել՝ գրելով. «Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը»:

 



© NEWS.am STYLE