«Ես հիմարիկ եմ եւ փորձում եմ միշտ թեթեւ տրամադրություն ունենալ». Քայլի Ջենները նշում է 21-ամյակը (ֆոտո/վիդեո)

14:04   10 օգոստոսի, 2018

Ամերիկացի հայտնի մոդել, Քարդաշյանների կրտսեր քույր եւ Keeping Up With The Kardashian's շոուի աստղ Քայլի Ջեններն այսօր՝ օգոստոսի 10-ին, նշում է ծննդյան 21-ամյակը:

Իր մոդելային կարիերան Քայլին սկսել է՝ գովազդելով Crush Your Style ապրանքանիշի հագուստը, ինչպես նաեւ լուսանկարվելով OK, Teen Vogue ամսագրերի էջերում: 2011 թ-ին Նյու Յորքում կայացած նորաձեւության շաբաթվա ընթացքում Քայլին մասնակցել է երգչուհի Ավրիլ Լավինի Abbey Dawn հավաքածուի ցուցադրությանը: 2015 թ-ից Քայլին ձեռնամուխ եղավ սեփական կոսմետիկ բրենդի՝ Kylie Cosmetics-ի ստեղծմանը: Իր առաջին հավաքածուն նա վաճառել է ընդամենը 30 վայրկյանի ընթացքում:

2017 թ-ից Քայլի Ջենները հանդիպում է ռեփեր Թրեվիս Սքոթի հետ: Այս տարվա փետրվարին ծնվեց նրանց դուստրը՝ Սթորմի Ուեբսթերը:

Քայլի Ջենների ոճային փոփոխությունների, համարձակ ֆոտոշարքերի եւ look-երի մասին շատ է խոսվել. այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա մտքերից մի քանիսը.

«Տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ ես տարբեր բաների մեջ եմ երջանկություն գտնում՝ ընկերներիս, շներիս, մայրամուտին նայելիս: Եթե միայն մեկ բան ունենալու հնարավորություն լիներ, կցանկանայի միշտ երջանիկ լինել, որ ոչինչ չփչացներ տրամադրությունս եւ հավատարիմ մնայի իմ «ես»-ին»:

«Ես, գրեթե, ամեն ամիս փոխում եմ ոճս. երբեմն փանք ոճում եմ, երբեմն՝ դասական: Ես երիտասարդ եմ եւ իմ «ես»-ի փնտրտուքների մեջ»:

«Ամեն անգամ, երբ մի նոր բանի վրա եմ աշխատում, ինքս ինձ հարցնում եմ. «Սա ինչ-որ ազդեցություն կունենա՞ իմ կյանքի վրա վաղը, մեկ ժամից կամ մի տարուց»»:

«Ես սիրում եմ զվարճանալ: Ես հիմարիկ եմ եւ փորձում եմ միշտ թեթեւ տրամադրություն ունենալ»:

«Որքան շատ են մարդիկ քեզ սիրում, այնքան ավելի շատ ի հայտ կգան մարդիկ, որոնք քեզ ատելու են»:

«Ես չեմ սիրում հետեւել թրենդներին: Չեմ սիրում հագնել այն, ինչ մյուսներն են հագնում: Ես նախընտրում եմ լինել օրիգինալ»:

«Ամեն անգամ, երբ պրոֆեսիոնալ make up եմ ունենում, լուսանկարվելը պարտադիր է»:

«Թայգան իմ լավագույն ընկերն է: Նրա հետ ճանապարհորդնելը իսկական հաճույք է»:

«Իմ մեջ կան կողմեր, որոնք բացահայտված չեն մարդկանց համար: Ես այն չեմ, ինչ տեսնում եք իմ Snapchat-ում կամ Instagram-ում»:

«Ես պատրաստ եմ ինքնուրույն ապրել: Իհարկե, դա շատ մեծ քայլ է, բայց ես պատրաստ եմ այն կատարել»:

Լուսանկարները՝ Քայլի Ջենների Facebook-ից



© NEWS.am STYLE