Հասանելի է դարձել Հայկ Մարությանի մասնակցությամբ ռուսական նոր հումորային ֆիլմի թրեյլերը (վիդեո)

13:03   10 օգոստոսի, 2018

Հայազգի պրոդյուսեր Արմեն Անանիկյանի Fresh film կինոընկերությունը հրապարակել է ռուսական արտադրության նոր հումորային ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան, հումորիստ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Ինչպես տեղեկացնում է rusarminfo.ru լրատվականը, հումորային ֆիլմը կոչվում է «Երջանկություն, առողջություն»: Այն հարսանեկան թեմայով է, պատմում է հարսանիքի նախապատրաստվող թաթար, հայ եւ ռուս սիրահար զույգերի մասին:

Ըստ սյուժեի՝ Մարությանը կերտել է հայ փեսացու Արթուրի դերը: Նրա հորը մարմնավորում է դերասան Հրանտ Թոխատյանը, որի հերոսը ցանկանում է որդու հարսանիքը կազմակերպել Հայաստանում:

Ֆիլմը ռուսական կինոթատրոններում կցուցադրվի 2018թ. սեպտեմբերի 13-ին:



© NEWS.am STYLE