Մկրտիչ Արզումանյանը նշում է 42-ամյակը. նրա մասնակցությամբ 5 կատակերգություն, որոնք առաջարկում ենք դիտել այսօր

15:05   10 օգոստոսի, 2018

Հայկական եթերի ամենասիրելի դերասաններից մեկը՝ Մկրտիչ Արզումանյանը՝ հայ հեռուստադիտողի սիրելի Մկոն, այսօր՝ օգոստոսի 10-ին, նշում է ծննդյան 42-ամյակը:

Մկոյին շատերը բացահայտեցին «Մեր Բակը» ֆիլմից հետո, իսկ ավելի ուշ հեռուստադիտողի կողմից անչափ սիրվեց դերասանի մասնակցությամբ «Կարգին հաղորդում» նախագիծը, որի ընթացքում թե Մկոն, թե Հայկ Մարությանը մարմնավորել են բազում իրարից տարբեր ու հումորային կերպարների:

«Կարգին հաղորդմանը» հաջորդեց «Կարգին սերիալը», որտեղ Մկոն մարմնավորում էր Ադիկին, այնուհետեւ հեռուստադիտողը նրան տեսավ «Տնփեսա» սիթքոմում, որտեղ դերասանը մարմնավորում էր միանգամից երկու կերպարի՝  Կորյուն Անուշավանիչին եւ Անուշավան պապին:

Մկրտիչ Արզումանյանին շատ շուտով կտեսնենք նոր կատակերգությունում, որի առաջին մանրամասները դերասանը վստահել էր NEWS.am STYLE-ին: Սակայն մինչ նոր ֆիլմը կհայտնվի էկրաններին, առաջարկում ենք վերհիշել Մկոյի մասնակցությամբ մյուս կատակերգություններն ու օրն անցկացնել հումորային տրամադրությամբ:)

«Մեր բակը»

«Ալաբալանիցա»

«Քայլ ձիով»

«Հյուսիս-հարավ»

«Փախիր կամ ամուսնացիր»

Հ.Գ. NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մկրտիչ Արզումանյանին՝ մաղթելով նոր նախագծեր եւ հաջողություններ



© NEWS.am STYLE