Համարձակ դերասանուհի Անժելա Սարգսյանը՝ տոպով եւ պատառոռված ջինսով

13:34   10 օգոստոսի, 2018

Սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով բավականին երկար ժամանակ է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը, բացօթյա մարզումները, համարձակ կերպարները: Սոցցանցերում լինելով ակտիվ համարձակ դերասանուհին չի դադարում նաեւ ուրախացնել լողազգեստով լուսանկարներով:

Սակայն, այս անգամ դերասանուհին Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում նա ներկայացել է դստեր հետ: Միկրոբլոգի իր էջի հետեւորդներին Անժելան ցույց է տվել իր ամառային լուքը՝ պատառոտված ջինսե տաբատ, բարձրակրունկներ եւ ամառային տոպ: Լուսանկարը մեկնաբանված չէ դերասանուհու կողմից, նա միայն նշել է դստեր՝ միկրոբլոգի էջի հասցեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story հավելվածում լուսանկար էր տեղադրել, որտեղ նա ներկայացել էր խորը դեկոլտեով զգեստով: Համարձակ դերասանուհին իր հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել:

 

 



© NEWS.am STYLE