Եվա Բաղդասարյանի հմայիչ տեսանյութը՝ Եգիպտոսից

14:37   10 օգոստոսի, 2018

Ամառն իր ընթացքի մեջ է, իսկ հայնիները շարունակում են վայելել իրենց ամառային հանգիտը՝ իրենց նախընտրած վայրերում:

Երիտասարդ սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն Instagram-ի էջի հետեւորդներին պարբերաբար ներկայացնում է լուսանկարներ ու տեսանյութեր հինավուրց ու խորհրդավոր Եգիպտոսից, որտեղ դերասանուհին անցկացնում է իր ամառային հանգիստը:

Դերսանուհին այսօր նոր տեսանյութ է տեղադրել միկրոբլոգի իր էջում, որում ներկայացել է վառ դիմահարդարման: Հմայիչ տեսանյութում նա կրում է ամառային զգեստ, որն էլ թույլ է տալիս նկատել նրա գեղեցիկ արեւայրուքը: Հրապարակմանը կից Եվան որեւէ մեկնաբանություն չի թողել:

A post shared by Եվա Բաղդասարյան (@evabaghdasaryan_94) on

Ավելի վաղ Եվան ներկայացրել էր ստորջրյա իր արկածները պատմող ֆոտոշարք, որում նա վայելում էր ստորջրյա թագավորության հրաշքները: Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը. «Երազանքներն իրականում են»:



© NEWS.am STYLE