Մեծ Բրիտանիայում բացվելու է Եղիսաբեթ 2-րդի թագադրման 60-ին նվիրված ցուցահանդես (ֆոտո)

14:07   27 մայիսի, 2013

Հունիսի 2-ին Բուքինգհեմյան պալատում բացվելու է Եղիսաբեթ 2-րդի թագադրման 60-ին նվիրված ցուցահանդես:

Ըստ Daily Mail-ի, Եղիսաբեթ 2-րդ թագուհին գահ է բարձրացել 1953 թվականի հունիսի 2-ին, 26 տարեկանում: Ցուցահանդեսին ներկայացվելու են հագուստներ, զարդեր, լուսանկարներ եւ նկարներ Բուքինգհեմյան պալատի արխիվներից եւ թագուհու անձնական հավաքածուից:



© NEWS.am STYLE