Ինչպես է զվարճացել Քարդաշյան-Ջեններ գերդաստանը՝ Քայլի Ջենների 21-ամյակին նվիրված խնջույքի ժամանակ

16:15   10 օգոստոսի, 2018

Հիանալի ու անմոռանալի ծննդյան խնջույք կազմակերպելու համար ռեալիթի-շոուի աստղ Քայլի Ջենները հաստատ ունի բավարար միջոցներ ու հնարավորություն: Նա վերջերս ներգրավվեց ամենահարուստ կանանց ցուցակում, ըստ Forbes-ի:

Հայտնի չէ, թե դեռ որքան ժամանակ կնշի իր ծննդյան տարեդարձը Քայլին, սակայն, գլխավոր խնջույքից ներկայացնում ենք լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք տեղ են գտել Քարդաշյան-Ջեններ գերդատանի ներկայացուցիչների միկրոբլոգերի անձնական էջերում:

Խնջույքին ներկա են գնտվել Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր՝ Քանյե Ուեսթի հետ, Քորթինի ու Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջենները, նրա մայրը՝ Քրիս Ջենները, սեռափոխ եղած հայրը: Խնջույքին մասնակցել են նաեւ շատ հայտնիներ:

Ծննդյան տարեդարձի առիթով հավաքույթների շարքի սկիզբը տրվել է ընտանեկան ու ընկերական փոքրիկ խնջույքով, որից նկարներ տարածվեցին քույրերի միկրոբլոգերի էջերում:

Քայլի Ջեներն իր Instagram-ի հետեւորդների հետ կիսվել էր, թե ինչ զգեստով է մասնակցելու խնջույքին:  Հոբելյարը երեկույթին ներկայացել էր վարդագույն կարճ զգեստով ցուցադրելով սլացիկ ոտքերը, իսկ փորի հատվածում բացվածքը հնարավորություն է տվել հիանալու հեռուստաաստղի արեւայրուքով: Պլատինե երկար մազերը, կիսելով ձախ մասից, հավաքել էր ցածր պոչով, բացելով ու ցույց տալով նուրբ դիմահարդարումը:



22-ամյա Քենդալը զգեստի հարցում ավելի համարձակ է գտնվել ընտրելով սեւ անթեւ հանդերձանք, համադրելով Gucci-ի սև բարձրակրունկների ու Prada-ի կաթնագույն պայուսակի հետ:

Քարդաշյանների միջնեկ քույրը՝ Քիմը,  նախընտրել էր վարդագույնի ավելի վառ երանգ ու պարանոցի ավելի համարձակ բացվածքով ցուցադրել իր բարեմասնությունները: Քիմը քույրերի հետ լուսնկարներով կիսվել է իր Twitter-ում:

Անգամ մեծ քրոջ 39 տարեկան Քորթնիի մանուշակագույն զգեստի կարճությունը չէր զիջում քույրերին:

Ի տարբերություն մնացածի Քլոե Քարդաշյանի հանդերձանքը բաղկացած չէր կարճ զգեստից, փոխարենը նա աչքի էր ընկնում կարճ փայլուն տոպի ու միանման լայն տաբատի համադրությամբ:



Բոլոր քույրերն իրենց միկրոբլոգերի էջերում կիսվել են խնջույքից նկարներով, որոնցից մեկը Քայլի Ջեների էջում 3 ժամում հավաքել է 2 միլիոնից ավել լայք: Նշված լուսանկարում Քարդաշյաններն ու Ջեներներն իրենց մոր հետ միջնամատներն են ցույց տալիս տեսախցիկին:

«Ծննդյան վարքագիծ: Բոլորս դառնում ենք 21 տարեկան», - այսպես է մեկնաբանել հեռուստաաստղն ընտանեկան լուսանկարը:

Լուսանկարները՝ Instagram, Twitter



© NEWS.am STYLE