Եվա Ռիվասը լողազգեստով ցուցադրել է անթերի մարմինը

15:31   10 օգոստոսի, 2018

Եվա Ռիվասը տեւական ժամանակ է, ինչ իր ամառային հանգիստն է վայելում Միջերկրական ծովում: Երգչուհին իր Instagram-ում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, որոնց միջոցով միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, երկխոսության մեջ է մտնում երկրպագուների հետ՝ բավարարելով նրանց հետաքրքրասիրությունը եւ իհարկե, այս կամ այն հարցի շուրջ հարցնում նրանց կարծիքը:

Այսօր Եվան լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ հանդես է եկել լողազգեստով: Սակայն, լողազգեստից բացի երգչուհին կրում է ամառային լայնեզր գլխարկ եւ ակնոց: Լուսանկարն արված է հայելու առջեւ:

Եվա Ռիվասը խոսելով կյանքը փոխելու ու նոր հորիզոններ գրավելու մասին գրել է. «Մեր կյանքը դեպի լավը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ մենք ինքնուրույն մեծացնենք հնարավորի սահմանը եւ դա ընդունենք, որպես մեզ համար նորմալ երեւույթ եւ ոչ թե ինչ-որ անհավանական կամ անհասանելի մի բան: Այդ ժամանակ կյանքն ինքը կտանի դեպի իրականացման համար նոր սահմաններ»:

Ավելի վաղ Եվան հերթական գայթակղիչ լուսանկարն էր հրապարակել, որում լողազգեստով կանգնած էր ծովափին:

Հրապարակմանը կից երգչուհին ռուսերեն լոզվով գրել էր. «Փորձե՞լ եք ապրել «Միշտ ասա «այո»» ֆիլմի սկզբունքով: Խոստովանեք մանրամասները եւ կիսվեք ձեր փորձի տպավորություններով: Ի՞նչ է փոխվել ձեր կյանքում: Ինչպիսի՞ արդյունք ունենք: Իսկ միգուցե ցանկանում եք, բայց վախենում եք»:

 

 



© NEWS.am STYLE