«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ կյանքում». Արամեի եւ կնոջ սիրառատ լուսանկարը

16:45   10 օգոստոսի, 2018

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արամեն ու նրա կինը՝ Աննա Թովմասյանը միկրոբլոգի իրենց էջերում հաճախ են կիսվում սիրառատ, ջերմ լուսանկարներով, հետեւորդներին ցույց են տալիս ընտանեկան առօրյան:

Այսօր Արամեն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել կնոջ հետ, որում զույգը ջերմ գրկախառնված է: Նրանք երկուսն էլ կրում են ճերմակ հագուստ: Այս ռոմանտիկ լուսանկարին կից երգիչը կատարել է հետեւյալ գրառումը. «Երկու տարի առաջ՝ այս օրը, մենք ստացանք Աստծո օրհնությունը և կատարվեց հրաշքը։ Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում։ Աստված բոլորին պահապան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աննա Թովմասյանն Instagram-ի իր էջում ջերմ ու սիրառատ լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ: Երգչուհին նաեւ մեկնաբանել էր լուսանկարը: Նա դրան կից գրել էր. «Իմ սեր»:



© NEWS.am STYLE