Մարինկա Խաչատրյանն ու նրա սիրելին տոնում են իրենց հարաբերությունների մեկ տարին (ֆոտո)

17:38   10 օգոստոսի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ամառային հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Մարինկա Խաչատրյանն իր Instagram-ում նոր լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում նա իր սիրելիի հետ է: Երիտասարդ զւյգը նշում է իրենց հարաբերությունների մեկ տարին:

Սերիալային դերասանուհին իր այս լուսանկարներին կից անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը. «Արդեն մեկ տարի միասին, սիրում եմ քեզ մինչեւ լուսին եւ հետ»:

Ավելի վաղ, դերասանուհին սիրելիի հետ լուսանկար էր տեղադրել, որտեղ զույգը վայելում էր ամառային հանգիստը: Մարինկա Խաչատրյանն իր հրապարակմանը կից մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE